Հավաք Ազնավուրի հրապարակում` ի աջակցություն Արցախի. LIVE

Ուղիղ միացում | LIVE

Շառլ Ազնավուրի հրապարակում ընթանում է հավաք՝ ի աջակցություն Արցախի: Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնում Արցախին եւ արցախհայությանը, որը դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել: