50֊հարկանի գերեզմանոց. ինչ է կառուցվելու «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի փոխարեն

Մանրամասներ

1

Հայ փոստի շենքը՝ կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «Սարյանի» պոչտան կառավարության հաստատած նախագծով քանդելու են՝ փոխարենը կառուցեն նոր՝ հիթսուն հարկանի բարձրահարկ շենք։ «Զահա Հադիդ դիզայն» կազմակերպությունը՝ ի դեմս իրաքցի կին ճարտարապետ Զահա Հադիդի, ըստ տեղեկությունների՝ պատրաստակամություն է հայտնել զբաղվել նոր շենքի դիզայնով։

Ճարտարապետ Տիգրան Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Զահա Հադիդ ընկերությունն է, իրաքցի կին ճարտարապետը, ով աշխարհում միակն է, որ թուլտվություն է ստացել։

Թե նախագիծն ինչքանո՞վ է իրենը, որը, կոպիտ ասած, շրջանառվել է միայն ֆեյսբուքում, պաշտոնական չեմ տեսել, որ նման բան լինի, իսկ առհասարակ, սովորաբար, եթե ուզում են ինչ-որ մի բան քանդեն, ինչ-որ տպավորություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, որ մարդիկ ասեն, դե հա քանդելն արժի, հետո էլ ՝ շենքի պահպանություն իրականում չեն իրականացնում՝ թողնելով, որ այն հնանա, փչանա, օրինակ, պատուհանները կեղտոտ լինեն, ոչ պատշաճ տեսք ունենա՝, որը հենց քանդելու տրամաբանական պատճառն է դառնում։

Նաև հարևաների կողմից որ հնչեն կարծիքներ՝ իբրև թե այնտեղ որևէ աշխատանք չի իրականացվում, սկսվում է ջուր կաթալ, որից հետո սկսում են կենդանիներ հայտնվել, ու հարևանների համար էլ է ընդունելի լինում քանդելը։ Իսկ Հայփոստի շենքը բավականին հաջող շենք է, ու ես վստահ եմ, եթե այն նորոգվի ու նորացվի, պատուհանները փոխվի, թարմացվի՝ ավելի ժամանակակից պահանջներին համապատասխան, շատ հաջող բարձրահարկ է։

Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք Հայփոստի շենը քանդելուց հետո և հիթսուն հարկանի շենք քանդելով չի՛ վնասվի տակի հատվածում գտնվող թունելը՝ ճարտարապետը պատասխանեց, որ խնդիր չի կարող առաջանալ, որովհետև տվյալ թունելը ժայռի մեջ է փորած, իսկ եթե դա խնդիր լինի, ապա կարող են թունելի ամրացում տան ներսից։

Հարցին՝ թե, չի՞ արգելում արդյոք օրենքը՝ կառուցելու հիթսուն հարկանի շենք՝ պատասխանեց. «Կառուցապատման պահպանման սխեմայով է սահմանված յոթ հարկ, բայց դա երբեք էլ չի՛ պահպանվել, ոչ միջազգային, ոչ՛ էլ անկախ Հայաստանի պայմաններում, սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ՝ վերջին»։ Փաստորեն, մոդեռն ոճի մեջ գտնվող տվյալ շինությունը որոշ ժամանակ անց վերածվելու է հիթսուն հարկանի գերեզմանի։