Սյունիքի հայաթափում և գրավում. Լայնորեն շրջանառվում է Հուլուսի Աքարի` թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը

Մանրամասներ
ա

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ երեկոյից լայնորեն շրջանառվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` թուրքական խորհրդարանում արված զեկույցի մի հատվածը, որտեղ նա բառացի ասում է. «Մենք ադրբեջանական արդար դատի կողքին ենք` ներառյալ «Զանգեզուրի միջանցքը»` հավելելով, որ Թուրքիայի զինված ուժերը Ադրբեջանում են մեծածավալ զորավարժությունների համար:
Այս հայտարարությունը մի փոքր խեղաթյուրված է տարածվել, բայց էությունը դրանից չի փոխվում: Իսկապես, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, ավելին` Թուրքիան հենց Ադրբեջանն է ու «ադրբեջանական դատ» կոչվածը ոչ այլ ինչ է, քանի Թուրքիայի քաղաքական նախագիծը, որի մի դրվագը այսպես կոչված միջանցքն է: Միջանցքը ստանալուն հաջորդելու է նոր հանգրվան` Սյունիքի հայաթափում և գրավում: Ցանկալի է չսպասել, որ այս հանգրվանի մասին էլ Թուրքիայում որպես կատարված փաստ խոսեն, նոր այն դառնա մեր մտահոգության առարկան:

Արցախը 5 օր է` շարունակում է շրջափակված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից»:

Աղբյուրը` Վարուժան Գեղամյան