Գազամատակարարումը վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել

Մանրամասներ

«Իրականում, այո՛, գազամատակարարումը վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը վերահսկում է գազախողովակի մի զգալի հատվածը և ունի փական դրած՝ դեռևս մարտից, և ցանկացած պահի կարող են անջատել, միացնել, կարող է լինել այսօր, կարող է լինել հունվարի մեկին կամ այլ ժամանակ:

Ճանապարհի մասով էլ ասեմ, որ այն դեռևս մնում է ամբողջապես փակ, փոփոխություն չկա, որոշակի դրական միտում կա՝ զուտ բանակցությունների ընթացքից, այսինքն՝ հույս կա, որ կարող է բացվել, բայց չենք կարող ասել՝ ինչ կարող է լինել, ադրբեջանական կողմին վստահելու որևէ հիմք չունենք»,- հավելեց նա: