Մեր «ռազմավարական դաշնակիցը» փաստացի պատանդ է վերցրել 120,000 Արցախցի` պահանջելով Երևանից բացել «զանգեզուրյան միջանցքը»․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը` HSBC-ին, հայտարարել է, որ դադարեցնում է նավթա-գազային նոր հորերի ֆինանսավորումը: Այս որոշումը նրանք պայմանավորել են բնապահպանական մտահոգություններով, ինչը սակայն իրենց չէր խանգարում այդ ոլորտը ֆինանսավորել ընդհուպ մինչև երեկ, երբ հայտնի դարձավ ջերմամիջուկային տեխնոլոգիաների բեկման մասին: Խոշորագույն բանկերի ցանկում գտնվող բոլոր բրիտանական բանկերը հայտարարել են, որ կտրուկ ավելացնելու են այլընտրանքային էներգետիկայի ոլորտի պրոյեկտների ֆինանսավորումը:

Այս որոշումն անշուշտ կարճաժամկետ կտրվածքով կթանկացնի նավթի գինը, քանի որ փաստացի սահմանափակող ազդեցություն է ունենալու դրա առաջարկի գոյացման վրա, սակայն երկարաժամկետ կտրվածքով սա նշանակում է նավթային պետությունների դարաշրջանի ավարտ: Նույն իրադարձությունների շղթայի մաս է կազմում նաև Հայաստանում նոր «արտաքին հետախուզական» գործակալության ստեղծումը, որն ըստ էության նշանակում է, որ Հայաստանում գործող ռուսաստանյան ԱԱԾ-ին փոխարինելու է անգլո-ամերիկյանը:

Սրան ի պատասխան մեր «ռազմավարական դաշնակիցը» փաստացի պատանդ է վերցրել 120,000 Արցախցի` պահանջելով Երևանից բացել «զանգեզուրյան միջանցքը»: Միջանցք, որը պիտի լրիվ փակի Հայաստանը արտաքին աշխարհից ու զերծ պահի նենգ բրիտանացիներին այս տարածաշրջանից:

Հատկանշական է, որ Լաչինի միջանցքի բացման կոչով են հանդես եկել ԵՄ-ը, ԱՄՆ-ն, բազմաթիվ այլ երկներ ու անհատներ, որոնց ցանկում չկա սակայն ռուսաստանյան որևէ պետական գործիչ կամ առավել ևս հիմնարկ: Մինչդեռ ՀՀ ԱԺ-ում կրեմլահպատակ «ընդդիմադիրները» փորձեցին ընդունել տալ բանաձև, որով Հայաստանն իր զորակցություն կհայտներ ռուս խաղաղապահներին: Դա էր իրենց պատասխանը Չեմբերլենին...

Արթուր Դանիելյան