ԱԱ 2022․ Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ

Մանրամասներ

1

ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ։

«Ալ Բայթ» ստադիոնում կայացած խաղում հաշիվը բացվեց հանդիպման հենց մեկնարկում։ Արդեն 5-րդ րոպեին ֆրանսիացիներին առաջ մղեց եզրային պաշտպան Տեո Էռնանդեսը։

79-րդ րոպեին աշխարհի գործող չեմպիոնի կազմում հաշիվը կրկնապատկեց Ռանդալ Կոլո Մուանին, որը վայրկյաններ առաջ էր մտել փոխարինման։

Ֆրանսիան 2-րդ անգամ անընդմեջ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչում։ 2018 թվականին ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթել էին Խորվաթիային։

Կատար 2022-ի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։

armsport.am