Իլոն Մասկը կորցրել է առաջատարի դիրքը Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

Մանրամասներ
ա

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կորցրել է առաջատարի դիրքն ամերիկյան Forbes պարբերականի Real Time Billionaires (իրական ժամանակում միլիարդատերեր) վարկանիշային ցուցակում։ Նա վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր ընդհանուր կապիտալի 2,49%-ը: Այս մասին տեղեկացնում Է Forbes պարբերականին։

Նրանից առաջ Է անցել Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ Ֆրանսիայից: Ըստ Forbes-ի տվյալների, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրի կարողությունը գնահատվում է 176,8 միլիարդ դոլար, իսկ LVMH-ի ղեկավարինը՝ 188,6 միլիարդ դոլար։

Նախորդ օրվա ընթացքում Մասկը կորցրել է 4,5 մլրդ դոլար կամ իր կապիտալի 2,49%-ն այն դեպքում, երբ Առնոն, ընդհակառակը, իր կարողությունն ավելացրել է 2,7 մլրդ դոլարով (+1,44%)։ Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի շատ մեծ արագությամբ բարձրացրել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:

Նրա կարողությունը գնահատվում Է 134,5 մլրդ դոլար: Ադանիի Adani Enterprises Ldt ընկերության բաժնետոմսերն այս շաբաթ հասել են ռեկորդային բարձր մակարդակի, իսկ նրա խմբի որոշ ընկերությունների բաժնետոմսերը 2020 թվականից ի վեր աճել են ավելի քան 1000 տոկոսով:

Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում Է 115,7 մլրդ դոլար, ցուցակում զբաղեցնում Է չորրորդ հորիզոնականը: Նա Amazon.com ինտերնետ-ընկերության հիմնադիրն Է, Blue Origin օդատիեզերական ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, The Washington Post հրատարակչական տան սեփականատերը: Ցուցակում առաջատարների հնգյակը եզրափակել Է ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն և առավել հայտնի ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը՝ 108,3 մլրդ դոլար կարողությամբ:

Նա Berkshire Hathaway ամերիկյան հոլդինգային ընկերության սեփականատերն Է: Իսկ հայտնի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն զբաղեցրել Է վեցերորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում Է 106,9 մլրդ դոլար: