Թուրքիան Ուկրաինային TRLG-230 հրթիռներ է մատակարարում

Մանրամասներ
ա

Անցած ամիսների ընթացքում Թուրքիան Ուկրաինային վաճառել է ավելի քան 50 լազերային կառավարմամբ «TRLG-230» հրթիռ։ Այդ մասին հայտնում է «Middle East Eye» լրատվամիջոցը՝ նշելով, որ դրանք օգտագործվել են Ռուսաստանի դեմ:

Լրատվամիջոցի հետ զրուցած ռազմական փորձագետ Միտցերը հայտնում է, որ հուլիսին կատարած իր բոլոր փոխանցումներով Թուրքիան եղել է Ուկրաինային «TLRG-230» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ փոխանցած առաջին երկիրը։

Նոյեմբերի 22-ին ուկրաինական կողմը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են արձակվում «TLRG-230» հրթիռները։