Թուրքիայում շունը հրացանից կրակելով սպանել է տիրոջը

Մանրամասներ

1

Թուրքիայում շունը կրակելով սպանել է տղամարդուն, երբ նրանք միասին վերադարձել են որսից։ Դեպքը տեղի է ունեցել Սամսուն նահանգում, հայտնում է Daily Mail-ը։

Նոյեմբերի վերջին 32-ամյա Օզգուր Գեւրեկօղլուն գնացել է անտառ որսի եւ իր հետ տարել մի քանի շների։ Երբ նրանք պատրաստվել են վերադառնալ տղամարդը լիցքավորված հրացանը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ եւ հենց այդ պահին այնտեղ է թռել շներից մեկը եւ թաթով սեղմել ձգանը։ Հրացանը դիմահար կրակել է եւ Օզգուրը տեղում մահացել։

Բժիշկները որսորդին տեղափոխել են պետական ​​հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։ Ոստիկանները կատարվածը դժբախտ պատահար են համարել։