Իրանի թյուրքախոսների ամսագիրը քննադատել է Ալևին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ermenihaber-ը։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։

Քննադատական տեքստերում հանդիպում են հետևյալ գլխագրերը՝

«Բաքուն Ադրբեջան չէ»,

«Ալիևը հատել է Իրանի կարմիր գծերը», 

«Բաքուն տարածաշրջան է բերել Իրանի թշնամիներին»։

Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգներն անվանում են «Հարավային Ադրբեջան»։ Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։

Ազարիներ - էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։