Բաչկովը 4-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Մանրամասներ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը չորրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հաղորդում է ArmSport. am-ը։

Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Բաչկովն իր 30-ամյակի օրը մենամարտել է մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել։ Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Վերջինս շարունակել է մենամարտը, սակայն ընդմիջումից հետո հրաժարվել է պայքարից։

Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած նախորդ երեք մենամարտերում ևս Բաչկովը հաղթել էր: