Բայրամովը մեկնել է Մոսկվա` Լավրովի հետ հանդիպման

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և նրա մասնակցությունը երկկողմ միջոցառումներին։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ կողմերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ .