Մակրոնը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկիի հետ

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նախքան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես սպասում էի հնարավորությանը, որպեսզի ամեն ինչ մանրամասն քննարկեմ նախագահ Բայդենի հետ ՝ նախքան Պուտինի հետ խոսելը: Անհամբեր սպասում էի նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ զրուցելուն, որի հետ կրկին կխոսեմ այս կիրակի նրա հետ, և, իհարկե, ինչպես ես միշտ արել եմ, նախ պետք է խոսեմ նախագահ Զելենսկիի հետ»,- ասել է Մակրոնը Parisien թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե երբ է լինելու իր զրույցը ՌԴ նախագահի հետ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է զրույց ունենալ Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում քաղաքացիական առոմային  էներգետիկայի իրավիճակը։

Ինչպես շաբաթ օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցի հստակ ամսաթիվ չկա։