Новая газета-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է մինչև դեկտեմբերի կեսերը մոտ 300 հազար մոբիլիզացված ռուսաստանցիների կտեղափոխի Բելառուս։
Արևմտյան զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով Ռուսաստանն այս կերպ կփորձի հարվածներ հասցնել Լուցկին և Լվովին: Միաժամանակ երկրորդ հարվածն է պատրաստվում Կիևի ուղղությամբ, իսկ Բախմուտով նախատեսվում է բեկում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Բելառուս։ Հաղորդվում է, որ այցի նպատակը Բելառուսի գործընկեր Վիկտոր Խրենինի հետ բանակցություններն են։
Շոյգուի՝ Լուկաշենկոյիհետ հանդիպման ժամանակ, վերջինս հայտնել է, որ բելառուսական և ռուս զինվորականները պատրաստվում են որպես միասնական բանակ՝ հետ մղելու ցանկացած ագրեսիա։
Նա Շոյգուին հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է կատարել Ռուսաստանի Դաշնության հետ գործող պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
0Comments