Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. տեղում հայտնաբերվել է 2 այրված դի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 1-ին ժամը 14։20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։

Ինչպես հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։