Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որը Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն». սենատոր Մենենդեսը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Կվինի թեկնածության հաստատման լսումները:

Դրանց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչմանը:

«Ուրախ եմ տեսնել թեկնածուի, որն իրականում Հայոց ցեղասպանությունն անվանում է «ցեղասպանություն»», - ասել է Մենենդեսը՝ ընդգծելով, որ նախկինում արգելափակել է այն թեկնածուներին, որոնք Սենատի լսումների ժամանակ իրենց պատասխաններում ժխտել են Հայոց ցեղասպանությունը:շ