Արցախի զորքերը բերված են մարտական բարձր պատրաստության, ռուս խաղարարները՝ ևս

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1. Երեկվանից Արցախում լարվածությունը հասել է պիկին. շփման գծում թշնամին գերակտիվորեն նախապատրաստվում է: Արցախի զորքերը բերված են մարտական բարձր պատրաստության, ռուս խաղարարները՝ ևս:

2. Նույն գերլարվածությունն է ՀՀ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Ջերմուկում և այլուր ակտիվորեն ապաստարաններ են ստեղծվում:

3. Խունտայի պարագլուխը հայտարարել է մինչ Ամանոր «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության և թուրքական ստրկության տանող) պայմանագիրը ստորագրելու մասին:

4. Բոլոր հիմքերը կան փաստելու, որ գործի է դրվելու Մեծ դավաճանության հերթական (թերևս՝ վերջին) արարը` ևս մի խոշոր հարվածով արյունաքամ անել հայ ժողովրդին և պարտադրել «խաղաղության» (իմա՝ ցեղասպանության) պայմանագիրը:

5. Եվ քանի խունտան իշխանության է՝ նախորդ կետն իրագործվելու է, հակառակ դեպքում՝ անիմաստ կդառնան Մեծ դավաճանության նախորդ արարները: Այն իրագործվելու է, քանզի թուրքական ստրկության տանող նշված պայմանագիրը եղել է ու կա խունտայի երազանքը:

Հ.Գ. Դուք է՞լ եք այս պատկերներից արյան հոտ զգում»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան