Իմ տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը գնել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի մի մասը. Ժիրայր Սեֆիլյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հատված ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցից.

«Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գործուղման օրերին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել բաժնեմասերի առուվաճառք, և Ռուբեն Վարդանյանը որոշ մասնաբաժին է ձեռք բերել:

Հետաքրքրքիր է, որ այս մարդը գնում է Արցախ, դառնում պետնախարար, զուգահեռաբար, այնպիսի ծրագրի փայաբաժին ձեռք բերում, որը կոչված է թունավորելու մեր երկիրը: Բայց ես վստահ եմ, որ այս անգամ ևս Ամուլսարի հանքի շահագործում թույլ չենք տալու: Այս տեղեկությունը դնում եմ շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ում հետ գործ ունեն:

Ինչպե՞ս կարող է սրտացավ մարդը մասնակից դառնալ իր հայրենիքը անապատացնելու, ժողովրդին տեղահանելու և թունավորելու ծրագրին: Ու ընդհանրապես, ինչպե՞ս կարող է այդ մարդն օգուտ տալ հայ ժողովրդին»: