ԱԱ-2022․ ԱՄՆ-ի թիմը պարտության մատնեց Իրանին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Աշխարհի առաջնության B խմբից փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը, որը մրցեց Իրանի հավաքականի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

38-րդ րոպեին իտալական «Միլանի» 22-ամյա պաշտպան Սերժինյո Դեստի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

ԱՄՆ-ի թիմը վաստակեց 5 միավոր, գրավեց երկրորդ տեղը եւ 1/8 եզրափակիչում կխաղա A խմբի հաղթող Նիդեռլանդների հավաքականի հետ։ Իրանը 3 միավորով երրորդն է եւ լքեց պայքարը։ Ուելսը 1 միավորով գրավեց վերջին տեղը։

ԱԱ-2022, երրորդ տուր, B խումբ

Իրան - ԱՄՆ՝ 0:1 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 38

Ուելս - Անգլիա՝ 0:3 

Մարկուս Ռեշֆորդ, 50, 68, Ֆիլ Ֆոդեն, 52

Մրցաշարային դրություն․ Անգլիա` 7 միավոր, ԱՄՆ` 5, Իրան` 3, Ուելս` 1։