Վիդեո․ Փաշինյանի կառավարությունը հովանավորում է Ծառուկյանին

Մանրամասները՝ տեսանյութում

1

Փաշինյանի կառավարությունը հովանավորում է Ծառուկյանին, քանի որ նրան ուզում է տեսնել բարեկամ, այլ ոչ՝ հակառակորդ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական, քաղաքական գործիչ, «Հատիս» նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը․

«Մյուս ընտրությունները կրկին լինելու են ռեսուրսների պայքար։ Այդ պայքարում Փաշինյանը կցանկանա Ծառուկյանին տեսնել բարեկամ, այլ ոչ՝ հակառակորդ։ Կառավարության վերաբերմունքը Հատիս լեռան վրա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ապօրինի շինարարությանը՝ Ծառուկյանին սիրաշահելու փորձ է։ Փաշինյանը կառավարության նիստում նման անուղղակի ազդակ ուղարկեց պետական իրավասու մարմիններին։ Հատիս լեռը բնության հուշարձանների ցանկում է, դրանք օտարելու իրավունք չկա։ Ակունքի ավագանու որոշումն ապօրինի է, առնվազն կառավարության նիստ պետք է լիներ ու փոփոխվեր լեռան հողերի կարգավիճակը։ Սա բավարար հիմք է որոշումը անվավեր ճանաչելու համար, դրա համար էլ դատական հայց ենք ներկայացրել։ Մեծ վստահություն չունեմ ՀՀ դատական համակարգի նկատմամբ, հաջողության չհասնելու դեպքում կդիմենք ՍԴ, ապա նաև ՄԻԵԴ»,- նշել է Միսկարյանը։

Նրա խոսքով, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կատարած քայլերը դեմ են իրավական պետություն ունենալու մեր երազանքին։ Միսկարյանի բնորոշմամբ, սա վատ նախադեպ է։ Եթե այդ հիմնադրամին թույլատրվել է 10 միլիոն դրամով մի ամբողջ լեռ գնել, ապա վաղը մեկ ուրիշն էլ կարող է, օրինակ, Արագածը գնել ու թույլ չտալ, որ ուրիշները բարձրանան լեռ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․