Ռուսաստանում հայերը գրեթե 1 մլն ռուբլու ապրանք են գողացել Wildberries-ի պահեստից. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Wildberries-ի աշխատակիցները մերձմոսկովյան Սլուչայնի գյուղում ընկերության պահեստից գրեթե 1 մլն ռուբլու ապրանք են գողացել, հայտնում է SHOT Telegram ալիքը։ 

Ընկերության իրավաբանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նախօրեին՝ ժամը 09։00-ի սահմաններում, պահեստ է հասել «Գազել» մակնիշի բեռնատարը, որի մեջ լցրել են էլեկտրական սարքեր, թեյնիկներ, տեսահսկման տեսախցիկներ և մոտ 400 էլեկտրական սափրիչ։ Դրանից հետո չարագործները հեռացել են անհայտ ուղղությամբ:

Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է Նոգինսկում, երբ ապրանքն արդեն բեռնաթափվում էր ավտոտնակներից մեկում։ Տեղում բերման է ենթարկվել ինը մարդ՝ Wildberries-ի աշխատակիցներ. դատելով աղբյուրի հրապարակած տվյալներից՝ նրանցից երեքը հայ է։ Նրանց հետ այժմ աշխատում են քննիչները։ Հարուցվել է քրեական գործ «Գողություն» հոդվածով։ 
 

աա