Վարանդայում (Ֆիզուլի) սիրիացի ահաբեկիչները 11 ադրբեջանցի զինվոր են սպանել

Մանրամասներ

1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրել է. «Արցախի գրավյալ Վարանդայում (Ֆիզուլի) 11 ադրբեջանցի զինվորներ են սպանվել սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով։

Հիշեցնեմ, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանը և Թուրքիան մեծ թվով ահաբեկիչներ բերեցին Արցախի դեմ կռվելու, որոնց մեծ մասը պատերազմից հետո մնաց գրավյալ Ջրականում (Ջեբրայիլ) և Կովսականում՝ հետագայում Իրանի դեմ օգտագործվելու համար։

Հիմա ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։

Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը և սպանված ադրբեջանցիներին հավանաբար կներկայացնի որպես ականների վրա պայթյունների զոհեր»։

1