Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի. Արցախի ՄԻՊ

Մանրամասներ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 24TV-ի եթերում խոսել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին, որի հետևանքով երկու զինծառայող վիրավորում էր ստացել.

«Ադրբեջանը, հնարավոր է, մեծ ծավալի ագրեսիայի դիմի. 1 ամսում 13 անգամ հրադադարը խախտվել է:

Այս ամսվա ընթացքում արձանագրված բոլոր դեպքերը հստակ ցույց են տալիս, որ միջադեպերն ադրբեջանցիների կողմից ցեղասպան քաղաքականության հետևողականորեն իրականացվող գործողություններ են....

Ադրբեջանը, լայնածավալ ագրեսիաների դիմելուց առաջ, մշտապես ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով լեգիտիմ հիմք ձևավորել, ինչպես իրենք են նշում՝ «պատժիչ» գործողություններ ձեռնարկելու համար, և այս հանգամանքը մտահոգվելու առիթ է տալիս. հնարավոր է՝ պատրաստվում են մեծ ծավալի ագրեսիայի»։