Ինչպե՞ս է Սպիտակ տունը պատրաստվում տոներին. ՖՈՏՈ

Մանրամասներ

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը երկուշաբթի օրը ցուցադրել է Սպիտակ տան տոնական զարդարանքները Սուրբ Ծննդյան տոների համար։

Ավելի քան 150 կամավորներ տարբեր նահանգներից մեկ շաբաթվա ընթացքում զարդարել են ԱՄՆ նախագահի նստավայրը։ Նրանք տեղադրել են գրեթե 80 տոնածառ ու 25 ծաղկեպսակ, օգտագործել են ավելի քան 83,6 հազար լույս։

Միացյալ Նահանգների նախագահի կինը նշել է, որ այս տարվա դեկորացիայի գլխավոր թեմա է ընտրվել «Մենք ենք ժողովուրդը» կարգախոսը։

«Վերջին երկու տարիների ընթացքում ես այցելել եմ գրեթե 40 նահանգ՝ գյուղերից մինչև մեծ քաղաքներ: Ամերիկացիները, որոնց ես հանդիպել եմ, ինձ կրկին ու կրկին ցույց են տվել մեր ազգի ոգին»,- ասել է Ջիլ Բայդենը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան յուրաքանչյուր սենյակ զարդարված է հատուկ ձևով՝ գլխավոր տոնածառը գտնվում է Կապույտ սենյակում, Կարմիր սենյակում՝ «մոմե աշտարակներ»՝ զարդարված Ջիլ Բայդենի սիրելի ծաղիկներով՝ խոլորձներով։

աաաաաա