Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, քանի դեռ պուտինյան ռեժիմը չի գահավիժել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եթե հավաքական Արևմուտքն այդքան շատ է ուզում ռուս-ուկրաինական պատերազմում ռուսների պարտությունը, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ մինչև օրս Ուկրաինային չի տրամադրում այնպիսի հրթիռներ, որոնք կկարողանան 100 կմ-ից մինչև 300 կմ հարվածել հակառակորդին։ 

Կամ ինչո՞ւ, օրինակ, չի տրամադրում «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգեր, կամ ասենք նորմալ տանկեր, օրինակ գերմանական «Լեոպոլդ» կամ ամերիկյան «Աբրամս», կամ ՆԱՏՕ-ական 5-րդ սերնդի ռազմական ավեացիա, նույնիսկ նորմալ անօդաչու ինքնաթիռներ չի տալիս։ 

Բայց չէ՞ որ հսկայական գումարներ են ծախվում արևմտյան երկրների հարկատուների գրպանից, էլ չեմ ասում, որ Եվրոպայում էներգետիկայի հետ կապված խնդիրների առաջ են կանգնել արդեն, մի՞թե չեն ուզում շուտ Պուտինի հարցերը լուծեն ու մի կողմ քաշվեն:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այո, նրանք չեն ցանկանում, որպեսզի Ուկրաինան ամբողջովին ջախջախի ռուսական բանակը և վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ 

Նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմը մոտավորապես ներկայիս բաժանարար գծի վրա կանգնի, վկա Հռոմի պապի վերջին հորդորը ուկրաինական կողմին, չգիտես ինչու այդ տերտերը չի հորդորում ագրեսորին դուրս գալ հարևան երկրի տարածքից, սակայն հորդորում է ուկրաինական կողմին, որպեսզի նա գնա ցավոտ զիջումների հանուն այսպես ասած անհասկանալի խաղաղության: 

Ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, քանի դեռ պուտինյան ռեժիմը չի գահավիժել: 

Տերտերը ցնդե՞լ է, թե հերթական դավադրությունն է բեմադրվում:

Վերլուծաբան՝ Թորոս Ալեքսանյան

1