Պուտինը Տոկաևին առաջարկել է ստեղծել ռուս-ղազախա-ուզբեկական եռամիություն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ղազախստանի վերընտրված նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնամուտից հետո կատարած առաջին արտասահմանյան այցով մեկնել է Մոսկվա, որտեղ Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հանդիպել է նաև վարչապետ Միխայիլ Միշուստինին: Հայտնում է Ազատությունը։

Նրա հետ զրույցում Տոկաևն ասել է, թե Պուտինն առաջարկել է ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն, որն ի շարս այլ հարցերի, կզբաղվի նաև գազի ոլորտի կարգավորմամբ:

Տոկաևը նշել է, թե հավանություն է տալիս գաղափարին, ավելացնելով, որ այդ նախաձեռնության իրականացումը կպահանջի նոր քննարկումներ և նույնիսկ բանակցություններ:

«Այստեղ ոչ մի դրամատիզմ չկա, քիչ առաջ ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ այդ հարցերը քննարկում են պահանջում: Դրանք աշխատանքային հարցեր են»,- ասել է Տոկաևը:

Նրա փոխանցմամբ, Պուտինն ասել է, թե պատրաստվում է խնդիրը քննարկելու համար զանգահարել Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևին:

«Մենք էլ պետք է խորանանք այդ թեմայի մեջ, գոնե ինձ է պետք, էլ չեմ խոսում մեր մասնագետների մասին, որ համաձայնության հասնենք, ինչո՞ւ չէ»,- ասել է Տոկաևը: