Ռուսաստանը չի լիկվիդացնի Զելենսկուն, որ չվերածվի նահատակի ու հերոսի

Մանրամասներ

1

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պատմել է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլ տրվել այցելել Խերսոն։

Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինի հարցին լրագրողը պատասխանել է իր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում ուկրաինացի առաջնորդից ժողովրդի աչքում հերոս սարքել։ Սոլովյովը կարծում է, որ Զելենսկիին կհեռացնեն իր արևմտյան ղեկավարները կամ հենց ուկրաինացիները, իսկ եթե Ռուսաստանը լիկվիդացնի նրան, նա կվերածվի նահատակի ու հերոսի։

«Մենք պարզապես խնդիր չենք դնում, մենք չենք ուզում նրան լեգենդի վերածել: Մենք ցանկանում ենք, որ ամերիկացիները իրենք հեռացնեն նրան՝ Զելենսկու և Զալուժնիի միջև վեճի արդյունքում»,- ընդգծել է Սոլովյովը։ 

Վլադիմիր Զելենսկին Խերսոն է ժամանել նոյեմբերի 14-ին։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա շրջել է քաղաքում, զրուցել ուկրաինացի զինվորականների հետ։