Բենզեման աշխարհի չեմպիոնի մեդալ կստանա, եթե Ֆրանսիայի հավաքականը հաղթի մրցաշարում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կարիմ Բենզեման աշխարհի չեմպիոնի մեդալ կստանա, եթե Ֆրանսիայի հավաքականը հաղթի մրցաշարում, հայտնում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ՝ նախապատրաստվելով ԱԱ-2022-ի մեկնարկին։ Հարձակվողը ստիպված է եղել լքել ազգային հավաքականի ճամբարը։

ՖԻՖԱ-ն հայտնել է, որ քանի որ ֆրանսիացիները Բենզեմային փոխարինող խաղացող չեն կանչել, Կարիմը պաշտոնապես մնում է թիմի հայտացուցակում: Ուստի, եթե Ֆրանսիայի հավաքականը հաղթի մրցաշարում, նրանք կստանան 26 մեդալներից բաղկացած հավաքածու, որը ֆուտբոլիստների միջև կբաշխվի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Ֆրանսիայի հավաքականը Ավստրալիայի (4:1) և Դանիայի (2:1) նկատմամբ տարած հաղթանակներից հետո երաշխավորել է փլեյ-օֆֆի ուղեգիրը: Դիդիե Դեշամի թիմը 6 միավորով գլխավորում է D խումբը։

armsport.am