ԱԱ-ում` Մեսսիի նորամուտից ի վեր, միայն մեկ ֆուտբոլիստ է գերազանցում նրան արդյունավետ գործողությունների քանակով

Մանրամասներ
ա

Երեկ Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթեց Մեքսիկային։ ArmSport.am-ը փոխանցում է, որ խաղն ավարտվել է 2:0 հաշվով։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Այժմ Լեոն Աշխարհի առաջնությունում ունի 8 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։

Մեսսիի նորամուտից հետո Աշխարհի առաջնությունում (2006) գործող ֆուտբոլիստներից միայն Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերն է ավելի արդյունավետ Մեսսիից՝ 16 արդյունավետ գործողություն:

Բացի այդ, Մեսսին Աշխարհի առաջնությունում տուգանայինից դուրս խփել է իր չորրորդ գոլը, ինչը 2006 թվականից ի վեր լավագույն արդյունքն է։

ա