Նախկին «Միսս Խորվաթիա» և մոդել Իվանա Կնոլը խոսել է Կատարում անցկացվող 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպման մակարդակի մասին։
«Սա աղետ է։ Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք չեն կարող հասնել աշխարհի առաջնությանը՝ պատմության մեջ մրցաշարի վատագույն կազմակերպման պատճառով։ Ընկերներս 20 օրից ավելի է չեն կարողանում «Hayya Card» (երկրպագուի անձնագիր՝ ԱԱ 2022-ի խաղերի համար) ստանալ՝ չնայած բոլոր հանդիպումների տոմսերն ունեն: Իմ բախտը բերել է, որ կարող եմ աջակցել Խորվաթիայի հավաքականին։ Հիմա հասկանում եմ, թե ինչու շատերը չցանկացան մեկնել Կատար։ Սա կրկես է»,- գրել է Կնոլը սոցցանցի իր էջում։
1-ին տուրում Խորվաթիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մարոկկոյի հետ (0:0):
Հաջորդ տուրում խորվաթները նոյեմբերի 27-ին կմրցեն Կանադայի ազգային հավաքականի հետ։
0Comments