ԱԱ-2022. Լեհաստանի թիմն ուժեղ էր Սաուդյան Արաբիայից՝ 2:0․ ֆոտո, վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Լեհաստանի հավաքականը մրցեց Սաուդյան Արաբիայի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

39-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ իտալական «Նապոլիի» 28-ամյա կիսապաշտպան Պյոտր Զելինսկին (տեսանյութ

 

Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Սաուդյան Արաբիայի թիմը, սակայն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 31-ամյա կիսապաշտպան Սալեմ Ալ-Դավսարին չկարողացավ արդյունավետ իրացնել։ Կրկնակի սեյվ կատարեց Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ Նա այս խաղում Լեհաստանի թիմին 5 անգամ փրկեց հնարավոր գոլից։

82-րդ րոպեին լեհերի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լեւանդովսկին, որն օգտվեց մրցակցի պաշտպանի անփութությունից, խփել գնդակը եւ գրավեց դարպասը (տեսանյութ

Լեհաստանի թիմը 4 միավորով գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը, Սաուդյան Արաբիան երկրորդն է՝ 3 միավոր։ Այս խմբում ընդգրկված Արգենտինայի եւ Մեքսիկայի թիմերի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Առաջին տուրում Սաուդյան Արաբիան 2:1 հաշվով պարտության է մատնել արգենտինացիներին, Լեհաստանը 0:0 հաշվով ոչ ոքի է խաղացել մեքսիկացիների հետ։

ԱԱ-2022. C խումբ, երկրորդ տուր

Լեհաստան - Սաուդյան Արաբիա՝ 2:0 

Պյոտր Զելինսկի, 39, Ռոբերտ Լեւանդովսկի, 82

Չիրացրած 11մ՝ Սալեմ Ալ-Դավսարի (Սաուդյան Արաբիա), 45+1

Արգենտինա - Մեքսիկա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա (1 խաղ)` 1, Արգենտինա (1 խաղ)` 0։