ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի մասին

Մանրամասներ
ա

Եվրամիությունը մշակում է հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի էլ ավելի թուլացնենք Ուկրաինայի դեմ պատերազմելու Ռուսաստանի կարողությունը։ Կարող եմ հայտնել, որ մենք ամբողջ թափով աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ ռուսական նավթի գնի շեմը շուտով կհաստատվի։ Հոկտեմբերի 5-ին Եվրամիությունն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որի համաձայն՝ ռուսական նավթի գների շեմ է սահմանվում։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրեց, որ երկիրն ամբողջությամբ կդադարեցնի նավթի և գազի մատակարարումն այն պետություններին, որոնք կփորձեն Ռուսաստանից հումքի գների շեմ սահմանել։