Լիտվան ՆԳՆ գծով Բելառուսի հետ համագործակցությունը դադարեցնում է

Մանրամասներ

1

Լիտվան որոշել է դադարեցնել ներքին գործերի նախարարության գծով Բելառուսի հետ երկկողմ համագործակցությունը։

«Լիտվան թշնամական ռեժիմի հետ հետագա համագործակցության հնարավորություն չի տեսնում։ Բելառուսը շարունակում է հիբրիդային հարձակում իրականացնել Լիտվայի դեմ՝ օգտագործելով անօրինական միգրանտներին, որոնց մղում է դեպի Լիտվայի սահման»,- ասել է ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Մինսկը չի կարող եւ չի լինելու Վիլնյուսի գործընկերը ոչ ՆԳՆ-ի գծով, ոչ այլ ոլորտներում։

Երկու երկրների ՆԳՆ միջեւ համագործակցության մասին երկկողմ միջգերատեսչական պայմանագիրը ստորագրվել է 1993թվականին։ Ինչպես հայտարարել է լիտվական կողմը, այդ կապերը գրեթե դադարեցվել են 2020 թվականին Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները Վիլնյուսը հրաժարվել է ճանաչել։