Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի վերաբերյալ արագ որոշման կայացմանը

Մանրամասներ

Եվրախորհրդարանը հավանություն է տվել հանձնարարականներին, որոնք ողջունում են խորհրդի արագ որոշումը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտերի վերաբերյալ և կոչ է անում երեք երկրներին առաջ շարժվել էական բարեփոխումներով: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։

Եվրախորհրդարանի հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող Ռուսաստանի աճող սպառնալիքի պայմաններում ընդլայնման ուժեղացված քաղաքականությունը Եվրամիության տրամադրության տակ գտնվող ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքն է։ Ընդլայնման նոր ռազմավարության վերաբերյալ Եվրախորհրդարանի անդամների կողմից ընդունված հանձնարարականը կոչ է անում ԵՄ-ին ավելի տեսանելի դարձնել ԵՄ ֆինանսավորումը և դրա շոշափելի արդյունքները ընդլայնվող երկրներում»,- ասված է հայտարարության մեջ։

Հանձնարարականին կողմ է արտահայտվել 502 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 61։