Պուտինն ու Փաշինյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

Մանրամասներ

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել Հայաստանի վարչապետի հետ: Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։