Սկանդալային դրվագ ՀԱՊԿ նիստում. «Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը… Վլադիմիր Վլադիմիրովիչի հարցը օդում մնաց»․ VIDEO

Մանրամասներ

Երևանում ընթացող ՀԱՊԿ նիստում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասաց․ «Ես ներողություն եմ խնդրում, Վլադիմիր Վլադիմիրովիչը բարձրացրեց հարց, որը օդում մնաց։

Եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, ի՞նչ է լինելու դեկլարացիայի ու հայտարարության հետ։

Ես կարծում եմ՝ փաթեթային պայմանավորվածություն կար, հետևաբար մենք հետո աշխատանքային կարգով կստորագրենք»։