Երևանում ովքեր, երբ և որտեղ կարող են հրավառություն իրականացնել․ Ավինյանը նախագիծ է ներկայացել

Մանրամասներ

1

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ավագանու նիստում ներկայացրել է նախագիծ, որով սահմանվել է Երևանում հրավառություն իրականացնելու 2 վայր։

Նախագծով մասնավոր անձանց Երևանում հրավառությունների իրականացումն արգելվում է: Սահմանվում է, որ հրավառություն կարելի է կազմակերպել միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում:

Հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և միայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Երևանի փոխքաղաքապետը նշել է, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, որոնց դեպքում հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

Ըստ նախագծի՝ նախատեսվելու է նաև հրավառ նյութերի ներմուծման արգելք, բացառությամբ՝ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների։ Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել նախագծին: