Բելառուսի ներքին զորքերն ուժեղացրել են Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը հայտարարել Է ՆԳՆ-ի ներքին զորքերի մարտիկների եւ ներքին գործերի մարմինների ուժերով Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու մասին, տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ինչ վերաբերում Է սահմանի վրա միլիցիայի աշխատակիցների ծառայություն կատարելուն, ապա դա նոր առաջադրանք չԷ, մենք այն քանիցս կատարել ենք: Եվ ներքին գործերի մարմինների, եւ ՆԳՆ-ի ներքին զորքերի աշխատակիցները, մենք, սահմանապահ կոմիտեի հետ համատեղ, մշտապես ծառայություն ենք կատարում մեր սահմանները պահպանելու համար: Եվ այսօր, իհարկե, մենք ուժեղացրել ենք հատկապես Ուկրաինայի հետ սահմանը»,-հայտարարել Է նա՝ նոյեմբերի 20-ին հանդես գալով CTB հեռուստաալիքի եթերում:

Կուբրակովը խոստացել Է, որ ներքին գործերի մարմինները կիրականացնեն Բելառուսի քաղաքացիների անվտանգության խնդիրը ե՛ւ սահմանամերձ շրջանում, ե՛ւ Մինսկում, եւ ցանկացած մարզական կենտրոնում: «Եթե ինչ-որ մեկը փորձի հատկապես ահաբեկչական գործողություններ կատարել Բելառուսի Հանրապետության տարածքում, ինչպես ես արդեն ասել եմ ավելի վաղ, երբ մենք վարժանքներ ենք անցկացրել, այդ հանցագործները ոնչացվելու են: Եվ այլ տարբերակներ լինել չեն կարող»,-նշել Է նա: