Ֆրանսիական բանակը պատրաստվում է բարձր ինտենսիվության պատերազմի

Մանրամասներ

1

Աշխարհառազմավարական փոփոխությունները Ֆրանսիային դրդեցին գործի: Երկրի գլխավոր շտաբը հայտարարել է Սառը պատերազմի ավարտից հետո ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին, հայտնում է Le Monde-ը¹։ Փարիզը փորձարկում է իր ուժերը և պատրաստվում է մեծ հակամարտության մեկնարկին։

20,000 ֆրանսիացի և դաշնակից զինվորներ 2023 թվականին կմասնակցեն լայնածավալ զորավարժություններին, ըստ Գլխավոր շտաբի, պայմանավորված աշխարհառազմավարական միջավայրի փոփոխությամբ և այնպիսի խոշոր հակամարտության հնարավորությամբ, ինչպիսին Ուկրաինան է:

Դա կլինի Սառը պատերազմի ավարտից ի վեր ֆրանսիական բանակի անցկացրած ամենախոշոր զորավարժությունները։ 2023 թվականի գարնանը մոտ քսան հազար զինվորներ Ֆրանսիայից և դաշնակից երկրներից (ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Բրիտանիա և այլն) կմասնակցեն «Օրիոն» կոչվող զորավարժություններին, որոնք նախատեսված են թշնամի պետության հետ «խոշոր հակամարտություն» մոդելավորելու համար։ Այս մասին շտաբը հայտնել է երեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին։ «Մենք երբեք նման մասշտաբի զորավարժություններ չենք անցկացրել նման ժամանակահատվածում», - ասել է գեներալ Իվ Մետեյերը, ով պատասխանատու է բանակում գործողության կազմակերպման համար։

Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ այս լայնածավալ զորավարժություններն անցկացվում են՝ կապված փոփոխվող աշխարհառազմավարական իրավիճակի եւ «խոշոր հակամարտության հեռանկարի հետ»։ «Մենք պետք է պատրաստվենք վատագույնին՝ կանխելու կամ դրա հետևանքները մեղմելու համար», - ասել է գեներալ Մետեյերը։ Զորավարժությունների գաղափարը ծնվել է 2020 թվականի ամռանը, սակայն ուկրաինական ճգնաժամն արագացրել է դրա իրականացումը։ Դոնբասում ռուսամետ աշխարհազորայինների գործողությունները 2014 թվականից ի վեր և Ուկրաինայում հատուկ գործողությունը օրինակ կծառայեն զորավարժությունների սցենարների համար։

«Օրիոն» զորավարժությունների առանձնահատկությունը քաղաքացիական և ռազմական բաղադրիչների ինտեգրումն է, այսինքն՝ բոլոր հանրային ծառայությունները, որոնք կարող են ազդել երևակայական հակամարտությունից՝ արտաքին գործերի նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, տրանսպորտը և առողջապահության ոլորտը: «Խոշոր ճակատամարտի դեպքում բանակները հաղթելու համար քաղաքացիական աջակցության կարիք կունենան»,- բացատրեցին Գլխավոր շտաբից։ Զորավարժություններին քաղաքացիական անձինք չեն ներգրավվելու, սակայն կա միջգերատեսչական «պատերազմական խաղեր» կազմակերպելու հնարավորություն։