Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է. Ավինյանը վերահաստատեց

Մանրամասները՝ տեսանյութում

1

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վերահաստատեց, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է:

«Նախագծման աշխատանքներն այս փուլում ընթանում են, մենք առաջին փուլի նախագծման փաթեթը ստացել ենք: Հաջորդ տարի ամբողջ նախագիծն ունենալու ենք: Այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն»,- ասաց Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց. «Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեր պլանավորածի ձևով պետք է տեղի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում