Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեում է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Նա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այժմ ՔԿ-ում է։

«Քաղաքական գնահատականների մասով ամեն ինչ արդեն ասել եմ, իրավական գնահատականները, եթե դրանք այս գործում ընդհանրապես կան, պարոն Աթանեսյանն այս այցից հետո կտեղեկացնի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը

Հիշեցնենք՝ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել էին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանն կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։

Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրված չէ, նշենք, որ գործն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանին, որով մեղադրյալ է նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։

2018–ին Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է արել նշված համալսարանում, այնուհետև գործն ուղարկվել է ԱԱԾ, հետո նախկին ՀՔԾ, իսկ այժմ այն վերաբացվել է և գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Գործով անցնում է նաև ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝  Վաչիկ Սաղաթելյանը։