ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետևել է Լեհաստանում ընկած հրթիռին

Մանրամասներ

Երեքշաբթի օրը Լեհաստանի օդային տարածքով թռչող ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետևել է երկրում ընկած հրթիռին: Այս մասին CNN-ին հայտնել է Դաշինքի ներկայացուցիչը։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը պնդում է, որ ռադարներից համապատասխան տվյալները փոխանցվել են Դաշինքին ու Լեհաստանին։

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կանոնավոր կերպով վերահսկում են Ուկրաինայի տարածքը ռուսական ներխուժման սկզբից։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չի հայտնել, թե ով է արձակել Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը և որտեղից է այն արձակվել։

ա