ԱԺ-ն ձեր սեփականությունը չէ․ Աղվան Վարդանյանը՝ խորհրդարան վերադառնալու մասին

Մանրամասներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերի դահլիճում՝ դիմելով իշխանությանը և ամբողջ խորհրդարանին, ասաց․

«Մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ։ Սա ՀՀ ԱԺ-ն է, նաև մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների ԱԺ-ն, այն ձեր սեփականությունը չէ։ Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ, հիմա փողոցում ժամանակավոր դադար է և մենք լիարժեքորեն օգտագործելու ենք այս գործիքակազմը, մենք այստեղ ենք մեր օրակարգով, ՀՀ-ի ու Արցախի, մեր քաղաքացիներին հուզող կարևոր օրակագով»,–ասաց Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում գործող իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար։

«Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը, մենք այստեղ ենք, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»,- ասաց Վարդանյանը։