Ալիևը վերջապես խոստովանեց

Մանրամասներ

1

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «փառահեղ» ելույթում խոստովանեց, որ իր երկիրն է սկսել  Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը՝ չնայած նախկինում հակառակը պնդմանը»,- թվիթերյան բլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Դիվանագետը նաև նշել է. «Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու ապակողմնորոշում այդ հարցում: Նրանք չեն կարողանում հավատարիմ մնալ իրենց խոսքին. Ադրբեջանն այժմ էլ խախտում է Սոչիում ստորագրած վերջին համաձայնությունը»։