Երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը․ Էդմոն Մարուքյան

Մանրամասներ

Այսօր ամեն բանից խոսվեց, բայց ոչ ոք չասաց, որ երկու տարի առաջ Հայաստանում կանխվեց հեղաշրջման փորձը: Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Դժվարանում եմ պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը:

Շնորհակալ եմ իմ թիմին և բոլոր այն մարդկանց, ովքեր այդ գիշերը խորհրդարանում էին՝ ինձ հետ և հաջորդիվ ժամերին և օրերին ցուցաբերում էին բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն՝ պահելով պետականության հիմքերը»,- գրել է Մարուքյանը։