Հայաստանում տնտեսական աղետն արդեն սկսվել է

Մանրամասներ
ա

Դրամի արժևորման արդյունքում Հայաստանում տնտեսական աղետն արդեն սկսվել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Վահրամ Միրաքյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դրամի արժևորման արդյունքում Հայաստանում տնտեսական աղետն արդեն սկսվել է:
Զուտ ուշադրություն գրավող վերնագիր չի, ասեմ ինչու:

1. Արտահանողներն ամեն օր ահռելի վնասներ են կրում: Արտահանողների մի մասը կանգնեցրել է արտահանումը, մի մասը քչացրել է, մյուս մասը չի կարողանում կանգնեցնի, քանի որ ֆինանսական հոսքերը կանգը կպայթեցնի ընկերությունը և այլն: Բազմաթիվ նոր պրոյեկտներ են սառեցվել:

2. Վերամշակող ոլորտի արտահանողները (պահածոներ, գինիներ, կոնյակ, չրեր և այլն) արդեն այս տարի սկսել էին քիչ մթերել գյուղացուց կամ ավելի էժան մթերել, քանի որ ստիպված են փորձել էժանացնել ապրանքի ինքնարժեքը: Իսկ վերամշակողների էժան մթերումը հարվածում է մոտ 1 միլիոն գյուղմթերք աճեցնող գյուղացու: 1 միլիոն գյուղացու կենսամակարդակն իջնելու է ու էդ իրավիճակում խաղող հանձնել չկարողացողնորի բողոքները դեռ ծաղիկներն են: Մի քիչ էլ իրականությունից կտրված չինովնիկները իրենց դանդաղ ռեժիմով մտածեն՝ վերամշակող ընկերությունները կսկսեն հերթով պայթել, սննկանալ: Արդեն սկսվել է պրոցեսը:

3. Վերամշակող ընկերոթյուններր շղթայական սննկացումն էլի մի 10-20 տարով հետ կքցի մեր գյուղատնտեսությանը: Պլյուս վերջին տարիներին պետությունն ահռելի գումարներ է լցրել գյուղատնտեսության վերամշակման ոլորտ, պետության տված այդ գումարնեն ամբողջությամբ փոշիանալու են: Ես արդեն գիտեմ արտադրողների, որ իրենց գործարանները պլանավորում են Հայաստանում փակեն, տանեն ՌԴ, մեկա իրենց շուկան էնտեղ է, իսկ էստեղ մենակ ներկրում կանեն: Ոնց որ մեր պետությունը արժեք ստեղծողներին չի սիրում, մենակ ներկրողներին է սիրում:

4. Պլյուս վերոնշյալին, Ղրիմի կամուրջի պայթեցումից հետո հայ արտահանողները աղետի մեջ են Լարսում: Առանց ֆորս մաժոր, նորմալ ռեժիմով հայկական բեռնատարը 8 ժամվա փոխարեն 20-30 օրում է հասնում Լարսի մաքսակետ, քանի որ հայկական բեռնատարերին շատ մանրամասն զննում են, մինչև բաց թողնելը: Դրա պատճառով մի շարք ապրանքներ ժամկետների պատճառով անհնար է արտահանել, իսկ մյուս մասն էլ՝ այլևս տնտեսապես շահավետ չէ:

Դոլարի արժեզրկման արդյունքում տուժում նաև այլ ոլորտները՝ ներգնա տուրիզմ, կառուցապատում, Հայաստանի ներդրորմային գրավչությունն է կորում և այլն: Դրանց մասին չգրեմ, շատ երկար կլինի: ՏՏ ոլորտի մասին էլ չեմ գրում, իրենք էդ թեմայով շատ են գրել:

Գլոբալ աղետ է սպասվում: Ժամանակավոր ռեէքսպորտի կամ ՌԴ ի փախստականների հաշվին ձևավորված էս դրական շարժը վատ մենեջ անելու արդյունքում մեզ համար հեսա աղետի կփոխակերպվի:

Ի՞նչ է պետք շտապ անել:
1. Դոլարի կուրսի անկմանը համապատասխան, մոտ 20% քեշբեք տալ բոլոր արտահանողներին, բացի ռեէքսպորտ անողների:


2. Սուբսիդավորել բեռնափոխադրման ծախսերը, որ կոմպեսացվի Լարսի խնդիրները:

3. Սուբսիդավորել ու ներդնել օդային բեռնափոխադրում:

Սա մի քանի պարզ ներդրումներ են, որոնք, եթե պետությունը չարեց, ապա շատ ավելի մեծ վնասներ է կրելու:
Էկոնոմիկայի նախարարության հետ շատ ենք շփվել էս թեմայով, իրենք պատկերացնում են խնդիրների մասշտաբը, բայց լուծումը Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՊԵԿ-ի, ԿԲ-ի, ԲՏԱ նախարարության ու վարչապետի աշխատակազմի ֆինանսական բլոկի հետ համատեղ պետք է լինի, բայց վերոնշյալ պետական համակարգերում լիքն են իրականությունից կտրված ու երդվյալ պահպանողական ֆինանսիստները, որնք ամեն ինչ անում են, որ ոչ մի նախաձեռնություն չանեն, քանի որ նախաձեռնողը կարող է նաև սխալվել:

Իսկ մինչ այդ տնեսական աղեետն արդեն պրոցեսի մեջ է:
ՀԳ. Շնորհակալություն նյութի տարածման համար, ինչքան շատ մարդ պատկերացնի իրավիճակը, էնքան լավ»: