Չինաստանի բանակը պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների. Սի Ծինփին

Մանրամասներ

1

Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պետք է բարձրացնի իր մարտունակությունը և պատրաստ լինի ռազմական գործողությունների: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Անհրաժեշտ է ուժեղացնել զինված ուժերի համակողմանի նախապատրաստումը, ապահովել նրանց պատրաստվածությունը մարտական գործողություններին»,- նշել է ղեկավարը:

Նա հստակեցրել է, որ բանակում անհրաժեշտ է նորարարությունների ներդրում, հուսալի մեխանիզմների ձևավորում, որպեսզի երկրի զորքերը կարողանան բարձր արդյունավետությամբ մասնակցել մարտերին:

Սի Ծինփինի խոսքով՝ աշխարհում մեծանում են անորոշությունն ու ապակայունացնող գործոնները, որոնք ազդում են ՉԺՀ-ի անվտանգության վրա: