Արմեն Գրիգորյանը հանդիպել է պետքարտուղարի տեղակալին

Մանրամասներ
ա

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները: Երկուստեք կարևորվել է Լեհաստանի որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր, տեղեկացնում են ԱԽ-ից: