Ֆրանսիացիները պահանջում են ռուս օլիգարխի շքեղ զբոսանավը տալ ուկրաինացի փախստականներին

Մանրամասներ
ա

Ֆրանսիայում բնակվող 80-ամյա թոշակառու ինժեներ Ֆիլիպ Բոննոն, որն արդեն տևական ժամանակ է իր տան պատուհանից տեսնում է ռուսաստանցի օլիգարխին պատկանող, սակայն պատժամիջոցների պատճառով կալանքի տակ գտնվող գերշքեղ զբոսանավը, առաջարկել է այն ուկրաինացի փախստականներին տալ:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ֆրանսիացին առցանց ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով զբոսանավն որպես հյուրանոց օգտագործել Ֆրանսիայում մշտական վերաբնակեցմանը սպասող ուկրաինացի փախստականների համար:

«Հավաքվել է գրեթե 29 000 ստորագրություն։ Ես զայրացած եմ, քանի որ իմաստ չունի զբոսանավի այնտեղ լինելը, եթե այն չի օգտագործվում», - ասել է խնդրագրի հեղինակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միլիարդատեր Իգոր Սեչինի 88 մետր երկարությամբ 120 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը՝ Amore Vero-ն, բռնագրավվել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից Լա Սիոտատ նավահանգստում:

«Ռոսնեֆտ»-ի ղեկավարի զբոսանավը կալանված է մարտից ի վեր: