Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը

Մանրամասներ

A triumphant effort ?@SabalenkaA completes the upset over World No.1 Swiatek, 6-2, 2-6, 6-1 and will now take on Garcia in the championship final! ?#WTAFinals pic.twitter.com/pcLHwzf2h3

ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց WTA տարվա ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ 21-ամյա լեհ թենիսիստուհին մրցեց Բելառուսի ներկայացուցիչ, աշխարհի 7-րդ ռակետ Արինա Սաբալենկայի հետ, որն առավելության հասավ 6:2, 2:6, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան։ Աշխարհի 6-րդ ռակետը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց 5-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիին։

Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Առաջնության մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար է։